ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը՝ նախատեսված առաջնահերթություն ունեցող սովորողների համար։
Այս փուլում կարող են հայտագրվել՝
-
տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
-
տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
-
տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող խմբերի երեխաները:
Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ։
Նշված ժամկետի ավարտից հետո՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից, ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ երկրորդ փուլով: