Անկարան կասկած չունի, որ С-400-ի և F-35-ի հարցը կլուծվի՝ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը։
«Մենք այդ հարցում առաջընթաց ենք ակնկալում. կարծում ենք՝ դա տեղի կունենա: F-35 ծրագրի կասեցման հիմնավորումը հենց С-400-ն էր։ Այդ գործոնը վերացնելուց հետո F-35-ի գործընթացն անմիջապես կվերսկսվի»,- ասել է Աքարը:
Ավելի վաղ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահը նշել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերացնել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման արգելքը՝ ռուսական С-400-ների հատ կապված խնդրի լուծման դեպքում: Վաշինգտոնն Անկարային հանել էր F-35-ի ծրագրից С-400-ների ձեռքբերման պատճառով: