Վերջին 3 ամսում Բյուրեղավանում աղիքային վարակի 2-րդ դեպքն է գրանցվել, գանգատներով Աբովյանի բժշկական կենտրոն է դիմել 13 մարդ, նրանց վիճակը միջին ծանրության է:
Հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են: Բուժառուների կարծիքով, իրենց ինքնազգացողության վատացման պատճառը եղել է ջուրը: Բուժառուներից նմուշառումներ են վերցվել, հետազոտության արդյունքները դեռ չկան:
Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատոր հետազոտության արդյունքների՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։
Հեղինակ՝ Աննա Զախարյան