Սերժ Սարգսյանը մեղադրվում է Գյումրու Սև բերդ ամրոցը ապօրինի օտարելու համար, դեպքի առիթով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Սարգսյանը 2005 թվականին, լինելով պաշտպանության նախարար, ուղղակի վաճառքով՝ մոտ 23 մլն դրամով ֆիզիկական անձի է օտարել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Սև բերդ ամրոցը և հարակից հողամասը: Այնուհետև ամրոցը և հողատարածքը վաճառվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին։
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան