Հուլիսի 20-ին Վարդենիսի համայնքապետարանում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։
Համայնքապետարանից հայտնում են՝ խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքապետարանի տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց համայնքի առօրյա գործունեության արդյունավետ կազմակերպմանը, ընթացիկ աշխատանքների համակարգմանն ու ծառայությունների որակի շարունակական բարելավմանը։
Համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, ընթացիկ ծրագրերը և առաջիկայում նախատեսվող քայլերը։ Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացրեց նաև մի շարք նոր ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք գտնվում են քննարկման փուլում և նախատեսվում է իրականացնել համայնքում՝ նպաստելով Վարդենիսի համայնքի համաչափ զարգացմանն ու բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը պատասխանատու պաշտոնյաներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով աշխատանքների արդյունավետ և համակարգված կազմակերպման, առաջադրված խնդիրների արագ արձագանքման, ինչպես նաև բոլոր ծրագրերի և նախատեսված աշխատանքների սահմանված ժամկետներում ու բարձր պատասխանատվությամբ իրականացման կարևորությունը։