Պայթյունները երկուսն են եղել, իրականացվել են երկու մահապարտ գրոհայինների կողմից, որոնցից առաջինը թիրախավորել էր կառավարության շենքը:
5 զոհ, 20 վիրավոր կա Իրաքի Քիրքուք քաղաքում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունից: Պայթյունները երկուսն են եղել, իրականացվել են երկու մահապարտ գրոհայինների կողմից, որոնցից առաջինը թիրախավորել էր կառավարության շենքը: Որևէ ահաբեկչական կառույց դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: