Հայաստանյան բանկերում ռուսական ռուբլով կանխիկի սահմանափակումը պայմանավորված է ՌԴ ԿԲ կարգավորումներով՝ պարզաբանել են գլխավոր դրամատնից: Բանկերի միության հայտարարության համաձայն՝ գործարքների սահմանափակումը պայմանավորված է Ռուսաստանում կանխիկ ռուբլու ընդունման սահմանափակումներով:
Տեղական բանկերում ռուբլու առքուվաճառքի մարժան հասնում է ավելի քան 20 տոկոսի: Փորձագետը սա կապում է ռուբլու նկատմամբ պահանջարկի նվազմամբ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան