Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկի տրամադրմանը:
Որոշումը կայացվել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու շրջանակներում երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների արդիականացման համար, որը միացնում է Եվրոպան և Ասիան՝ շրջանցելով Ռուսաստանը:
Անդրկասպյան տրանսպորտային միջանցք նախագծի ընդհանուր արժեքը գերազանցում է 750 մլն դոլարը:
Համաշխարհային բանկի վարկից բացի, Թբիլիսին ակնկալում է 182 մլն դոլար ներգրավել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկից և 175 մլն դոլար՝ Ասիական զարգացման բանկից: