Իրանը իր հակառակորդներից զիջումներ է ստանում ոչ թե բանակցությունների, այլ ռազմական հզորության միջոցով, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք զիջումներ ենք ստանում ոչ թե երկխոսության, այլ հրթիռների միջոցով. բանակցություններում մենք պարզապես դա բացատրում ենք նրանց», - գրել է նա Իքս-ում հրապարակված իր հոդվածում։
Ղալիբաֆի խոսքով ՝ Թեհրանը մտադիր չէ ապավինել իր հակառակորդների խոստումներին ու երաշխիքներին:
«Մենք չենք վստահում որևէ երաշխիքի կամ խոսքի, չափանիշ են միայն գործերը։ Մեր կողմից որևէ գործողություն չի լինի, մինչև թշնամին գործողություններ չձեռնարկի», - ընդգծել է խորհրդարանի խոսնակը։
Նա նաև նշել է, որ ցանկացած համաձայնագրի հաջողությունը որոշվում է ոչ թե դրա ստորագրման փաստով, այլ կողմերի հետագա դիմակայության պատրաստակամությամբ։
«Ցանկացած համաձայնագրի հաղթող է դառնում նա, ով հաջորդ օրը մյուսներից ավելի լավ է պատրաստվում պատերազմին», - ասել է Ղալիբաֆը: