Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, նշանավորվել է յուրօրինակ զորահանդես-հաշվետվությամբ: Հանրապետության հրապարակում զորատեսակների հանդիսավոր երթով ցուցադրվել են վերջին տարիներին Հայաստանի ձեռք բերած նոր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, հայկական արտադրության զինտեխնիկայի նմուշները։ Զինված ուժերի ավիացիան իրականացրել է ցուցադրական թռիչքներ։
Վարչապետն իր ելույթում ընդգծել է՝ բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։