Եվրամիությունը չի ձգտի միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև և մտադիր չէ փոխարինել Միացյալ Նահանգներին խաղաղ գործընթացում՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ հերքելով բանակցություններում հատուկ բանագնաց նշանակելու մասին տեղեկությունները:
«Մի բան միանգամայն պարզ է. Եվրոպան երբեք չի լինի չեզոք միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ մենք Ուկրաինայի կողմից ենք և պաշտպանում ենք սեփական անվտանգության շահերը»,- հայտարարել է Կալասը: