Հանրապետության օրվա առիթով՝ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը ծաղիկներ զետեղեցին Թբիլիսիի ազգային պալատի հուշատախտակի մոտ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը։
1918 թվականի մայիսի 28-ին Թբիլիսիի ազգային պալատի պատմական շենքի նիստերի դահլիճում Հայոց Ազգային խորհուրդն ընդունել է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման որոշումը՝ այդպիսով վերականգնելով հայոց պետականությունը, հայտնում են դեսպանությունից։
ՀՀ դեսպանը և դեսպանության անձնակազմը՝ տնօրեն Նինա Ղիփիանիի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին Թբիլիսիի ազգային պալատի վերանորոգված շենքում։