Չինաստանը կարող է հանդես գալ որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման երաշխավոր, ISNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Դեհկանի Ֆիրուզաբադին։
Նա նաև նշել է. «Հորմուզի նեղուցն Իրանի համար նոր ռազմավարական գործիք է: Պայմանները պահանջում են, որ մենք ինքնիշխան վերահսկողություն իրականացնենք Հորմուզի նեղուցի նկատմամբ»։ Ֆիրուզաբադին հավելել է, որ նեղուցը Թեհրանի ճնշման լծակներից մեկն է։
Նա, այնուամենայնիվ, բացատրել է, որ Իրանը «պետք է հավասարակշռություն սահմանի ազգային անվտանգության և Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության ազատության միջև»։
«Իրանը և Օմանն են որոշում Հորմուզի նեղուցի իրավական ճակատագիրը», - ընդգծել է Ֆիրուզաբադին։