ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հանրապետության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Մխիթար Գոշի» մեդալով է պարգևատրվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Բորյա Չիլինգարյանը: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։