Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքին՝ հայտնել է ՑԱՀԱԼ-ը: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակման թիրախը «Իմամ Հուսեյնի դիվիզիայի» հրթիռային ուժերի ղեկավար Ալի Ալ Հիսանին էր: Նրա հնարավոր մահվան մասին տեղեկությունը դեռ չի հաստատվել։
«Մենք հարվածում ենք նրանց և շատ ուժեղ հարվածելու ենք։ Մենք գիտենք, որ պայքարը շարունակվում է, հետևաբար այն վերջ չի ունենա, քանի դեռ չեն հանձնվել»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: