Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ թողարկել է հուշամեդալ, որը խորհրդանշում է արդարադատության համակարգի շարունակական զարգացումը՝ որպես անկախ և ինքնիշխան պետության հիմնասյուն, հայտնում են նախարարությունից։
Հուշամեդալի դիմերեսին պատկերված է նախարարության կենտրոնական շենքը՝ որպես ոլորտում բարեփոխումներ իրականացնող պետական մարմին, իսկ դարձերեսին՝ Ֆեմիդան, որը հին հունական առասպելներում ներկայացվում է որպես արդարության խորհրդանիշ։ Հուշամեդալը երկու կողմերից զարդարված է հայկական ավանդական զարդանախշերով, որոնք արտահայտում են ազգային ինքնության շարունակականությունը և մշակութային ժառանգության խոր արմատները։ Ներկայացվածը ոչ միայն գեղարվեստական լուծում է, այլև՝ խորհրդանշական շեշտադրում։
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը պարգևատրվել են «Արդարադատության նախարարություն» հուշամեդալով, իսկ նախարարության այլ աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն՝ Հանրապետության տոնի առթիվ, ինչպես նաև աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։