Միջուկային էներգետիկայի ոլորտում մենք ակտիվ բանակցությունների մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ և սպասում ենք լավագույն առաջարկին կամ փնտրում ենք լավագույն առաջարկը: Այդ մասին զորահանդեսից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե լավագույնը կլինի ռուսական առաջարկը, մենք ռուս գործընկերների հետ մոդուլյար ատոմակայան կկառուցենք, եթե ամրիկյան առաջարկը, ապա ամերիկացի գործընկերների հետ, եթե չինական՝ Չինաստանի, եթե կորեական՝ Կորեայի, եթե ֆրանսիական՝ Ֆրանսիայի:
Մեր ռազմավարությունը հետևյալն է, որևէ հարց պետք է չունենանք, որտեղ մենք այլընտրանք կամ այլընտրանքներ չունենանք, հետևաբար այս ճանապարհով մենք գնալու ենք»,- ասաց նա: