ԱՄՆ-ն մտադիր է զգալիորեն կրճատել ՆԱՏՕ-ում իր ռազմական ներդրումը։ Այս մասին դաշինքի մյուս անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի ներկայացուցիչը, տեղեկացնում է Der Spiegel ամսագիրը:
Վաշինգտոնն այսուհետ Հյուսիսատլանտյան դաշինքին կտրամադրի զգալիորեն ավելի քիչ հիմնական ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ կործանիչներ, նավեր, անօդաչու թռչող սարքեր, լիցքավորող ինքնաթիռներ, ռազմավարական ռմբակոծիչներ, կործանիչներ: Բեռնվածության բաշխման նախկին համակարգի դեպքում ԱՄՆ-ն ապահովում էր դաշինքի ռազմական ներուժի մոտավորապես կեսը։
Միևնույն ժամանակ, ըստ Greenpeace-ի ուսումնասիրության, նույնիսկ առանց ԱՄՆ ներդրումների, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ պետությունները գերազանցում են Ռուսաստանին՝ հիմնական ռազմական կատեգորիաներում։ Առանց Միացյալ Նահանգների, եվրոպական երկրները՝ ներառյալ Կանադան, ունեն ավելի մեծ համակցված ռազմական բյուջե, ավելի մեծ թվով հիմնական զենքի համակարգեր և ավելի շատ զինվորականներ, քան Ռուսաստանը։
2025 թվականին եվրոպացի դաշնակիցները և Կանադան միասին ռազմական ռեսուրսների վրա ծախսել են մոտ 626 միլիարդ դոլար (մոտ 540 միլիարդ եվրո), Ռուսաստանը՝ մոտ 190 միլիարդ դոլար (163 միլիարդ եվրո):
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ եվրոպական գերազանցությունը հատկապես ակնհայտ է մարտական ինքնաթիռների ոլորտում։ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներին և Կանադային բաժին է ընկնում 2215 մարտական միավոր, Ռուսաստանին՝ 1064։ Նույնը վերաբերում է նավերին (143 ընդդեմ 34) և հրետանուն (15896 ընդդեմ 5976):