Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:
Ընդգծվել է Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև փոխվստահության վրա հիմնված քաղաքական երկխոսության դինամիկ զարգացումը, քննարկվել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Ասադովը Թուրքմենստանի նախագահին է փոխանցել Իլհամ Ալիևի ողջույնները: