Լեհաստանում պատրաստվում են երկրում ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատմանը՝ չնայած Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչի հակառակ հավաստիացումներին: «Հնարավոր է՝ այդ կրճատման մասշտաբներն այնքան էլ նշանակալի չլինեն, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, սակայն մենք հենց այդպիսի տեղեկատվություն ենք ստացել»,- Politico պարբերականին հայտնել է Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վեսլավ Կուկուլային մոտ կանգնած աղբյուրը:
Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ-ն տեղեկացրել է, որ դադարեցնում է 4000 զինծառայողից բաղկացած ամերիկյան զրահատանկային բրիգադի պլանավորված տեղափոխումը Լեհաստան: Երկրի փոխվարչապետ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը սոցիալական ցանցերում գրել է, որ այդ քայլը չի նշանակում Լեհաստանում ԱՄՆ զորքերի թվի կրճատում։ Դա հաստատել է նաև Գրինկևիչը:
2026 թվականի սկզբին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Պենտագոնի տարեկան բյուջեի մասին օրենքի դրույթները, որոնք արգելում են Եվրոպայում ԱՄՆ ուժերի թվաքանակը 76000-ից կրճատել, մինչև Պենտագոնի և Եվրոպական հրամանատարության (EUCOM) ղեկավարները Կոնգրեսին չներկայացնեն առանձին զեկույցներ՝ հիմնավորելով նման որոշումը, հաղորդում է լեհական PAP լրատվական գործակալությունը։