Մայիսի 10-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնության ընտրական մրցաշարը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարի արդյունքներով կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը իրավունք է ստացել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցներով մասնակցելու Եվրոպայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությանը, որը կանցկացվի օգոստոսի 5-16-ը Մոնտենեգրոյում:

Լավագույն եռյակը հետևյալն է.
1-ին տեղ՝ Պոլինա Կոբակ
2-րդ տեղ՝ Սոնա Կրկյաշարյան
3-րդ տեղ՝ Գաբրիելա Հարությունյան:

Ֆեդերացիայից հայտնում են, որ մայիսի 27-ից հունիսի 3-ը կանցկացվի Եվրոպայի մինչև 20 տարեկանների բաց առաջնության ընտրական մրցաշարը, որին կարող են մասնակցել 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծնված, 2200-ից բարձր ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: