• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիայի հյուրանոցների զգալի մասը փակման վտանգի տակ է. «Հարևաններ» Թուրքիայի հյուրանոցների զգալի մասը... 20:29
«Ինչի՞ց են բողոքում, որ չենք թողնում ընտրակաշառք բաժանե՞ն». ՔՊ պատգամավոր «Ինչի՞ց են բողոքում, որ... 20:02
Օրը՝ 60 վայրկյանում | 27.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.04.2026 20:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 10:1128 Ապր, 2026

ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։ ՆԳ նախարարի խոսքով, այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։

Նշվել է, որ նոր համակարգի ներդրման շրջանակում ստեղծվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։

Միաժամանակ ընդգծվել է, որ փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Վարչապետն ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված. «Մասնավորապես՝ «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝ կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ, «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝ նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Իհարկե բոլոր տառերով էլ կարելի էր այս ընդգծումներն անել, բայց ընդհանուր առմամբ մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, ձգտումները և մեր պատկերացումներն էականորեն կընդգծեն, նաև դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնեն»:

Շարունակելով ներկայացնել փաստաթղթի տարբեր էջերում զետեղված պատկերները՝ նշվել է, որ այն սկսվում է հայի ծագումնաբանությամբ՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով, որոնք բավական հին պատմություն ունեն: Ներկայացված է նաև պատմության հաջորդ կարևոր հանգրվանը՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, որը հայի ինքնության և պատմության շատ կարևոր մասն է: Ընդգծվել է, որ Էրեբունի ամրոցի պատկերը վերականգնված է գիտնականների կողմից: Հաջորդիվ՝ ներկայացված են Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են: Սահմանաքարի տեղադրման ձևը և դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությունը և գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիա են: Ընդգծվել է, որ սահմանաքարի ընտրությունը պատահական չէ, այն պետական և իրավական շատ կարևոր գործիք է հանդիսացել նույնիսկ այն ժամանակահատվածում, որովհետև ցույց է տվել պետության գոյությունը, պետական կառավարման էությունը և նաև հողային բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում:

Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, որը խորհրդանշում է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվականին: Ընդգծվել է հենց քրիստոնեության ընդունման տարեթիվը՝ որպես մեր ինքնության և պատմության առանցքային հատվածներից։

Արարողակարգային ավագության տրամաբանությամբ ներկայացված են ժամանակակից պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, Ազգային Ժողովի շենքը, Սահմանադրական դատարանի շենքը: Պատկերվել են նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը՝ որպես ժամանակակից քաղաքաշինության նահապետ:

Անդրադարձ կա նաև մարզերին. այբբենական կարգով ներկայացված են Արագածի մարզը՝ Արագած լեռն ի չորս գագաթներով, Արարատի մարզը՝ Խոր Վիրապով, որպես քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը, Արմավիրի մարզը՝ լավաշի թխման գործընթացով, Արմավիրի մարզի այգիներով ու պտուղներով, Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճով և 10-րդ դարի Բերդկունք ամրոցով, Կոտայքի մարզը՝ Գառնու հեթանոսական տաճարով, Լոռու մարզը՝ Լոռի բերդ ամրոցով, Շիրակի մարզը՝ Գյումրիի պատմական կենտրոնի փողոցով և հայտնի Ֆայտոնի տեսարանով, Սյունիքի մարզը՝ Բաղաբերդ ամրոցով, Տավուշի մարզը՝ Սրանոցի կամրջով, Վայոց Ձորի մարզը՝ Ջերմուկի ջրվեժով և Ջերմուկի հայտնի խորհրդանիշ եղնիկով: Վարչապետն ընդգծել է, որ այս բոլոր պատմամշակութային հուշարձանների միջոցով փորձ է արվել ապահովել Հայաստանի դիմանկարի բազմազանությունն ու բազմաշերտությունը:

Շեշտվել է, որ կենսաչափական անձնագրի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ, առանց մարդկային շփման անցման համակարգեր, ինչն էապես կհեշտացնի և կարագացնի քաղաքացիների տեղաշարժը։

Ամփոփելով անձնագրի ներկայացումը՝ երկրի ղեկավարը նշել է, որ այս քայլով Հայաստանը կատարում է կարևոր քայլ՝ ժամանակակից, անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխան անձնագրային համակարգ ունենալու ուղղությամբ։

Դիտումների քանակ267
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄ 11:4328 Ապր, 2026
  • Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներ. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքերի մասին 11:3228 Ապր, 2026
  • Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը. Փաշինյան 11:2528 Ապր, 2026
  • Հարավային Սուդանում ավիավթարի հետևանքով 14 մարդ է զոհվել 11:0928 Ապր, 2026
  • Ջիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի Բաղդասարյան 11:0428 Ապր, 2026
  • Վերականգնվել է Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարը 10:5128 Ապր, 2026
  • Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 10:4228 Ապր, 2026
  • Ընտրական ցուցակների գրանցումից հետո կուսակցությունները կամ դաշինքները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ․ ԿԸՀ 10:2128 Ապր, 2026
  • ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը․ վարչապետ 10:1128 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Առաջին եռամսյակում ամենաբարձր աճն արձանագրվել է շինարարության ոլորտում՝ 22 տոկոս. ՏԱՑ 10:0028 Ապր, 2026
  • Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 09:5428 Ապր, 2026
  • Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու Իրանի առաջարկից․ Reuters 09:4828 Ապր, 2026
  • Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել է 09:4028 Ապր, 2026
  • Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում 09:2428 Ապր, 2026
  • «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտի Հայաստանի 1-ին խոշոր հարկ վճարողն է 09:0928 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:4128 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2028 Ապր, 2026
  • Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան 08:1428 Ապր, 2026
  • Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել 07:5928 Ապր, 2026
  • Եվս մեկ դարավոր գաղտնիք է բացահայտվում. Բջնիի ամրոցում նոր գաղտնուղի է հայտնաբերվել 01:2128 Ապր, 2026
  • Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին 01:1628 Ապր, 2026
  • Դեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները 01:0528 Ապր, 2026
  • Չվերածվել քաղաքական ակտիվիստների. ԽԱՊԿ նախագահի կոչը՝ լրագրողներին 00:4428 Ապր, 2026
  • Շիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներին 00:2228 Ապր, 2026
  • Ապրիլի 28-ի եղանակային կանխատեսումները 00:0828 Ապր, 2026
  • Աննա Հակոբյանը վճռական է պաշտպանելու իր իրավունքները և դատի կտա «Անկախ դիտորդին» 23:4727 Ապր, 2026
  • 24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներում 23:3227 Ապր, 2026
  • Թե՛ Ռ. Քոչարյանի, թե՛ Ս. Սարգսյանի նպատակը Հայաստանը ՌԴ ուղեծիր վերադարձնելն է. փորձագետներ 23:1327 Ապր, 2026
  • «Շամպայն պետք չի՞, բերեմ-տրաքացնեմ». Կանդազը իրենց ընտրելու դեպքում գործ, հող ու տուն է խոստանում 23:0027 Ապր, 2026
  • Պատիվ է խաղաղության, հաշտության և համերաշխության ուղերձը կրող մրցանակ ստանալը. ՀՀ վարչապետ 22:4527 Ապր, 2026
  • Հիմա արդեն գիտենք, «թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել»․ Աննա Հակոբյան 22:3727 Ապր, 2026
  • Սամվել Կարապետյանը փորձում է լինել Ռոբերտ Քոչարյանից ավելի Ռոբերտ Քոչարյան․ Հայկ Կանջորյան 22:1127 Ապր, 2026
  • Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ 22:0227 Ապր, 2026
  • Սերժանտների երդման հանդիսավոր արարողություն՝ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ 21:5027 Ապր, 2026
  • ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարել 21:3527 Ապր, 2026
  • ՀՀ դեսպանն Իրանում հանդիպել է արդարադատության նախարարի տեղակալին 21:2727 Ապր, 2026
  • «Արտաշես և Սաթենիկ». Արտաշատի թատրոնում առաջնախաղ է 21:1227 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | «50-ը նաղդ ա, մնացածը չգիտեմ». մանրամասներ Կանդազի գործից | 27.04.2026 21:0027 Ապր, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Քսավիեր Կաստեյանոս Մոսկերան քննարկել են Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը 20:5427 Ապր, 2026
  • Ապրիլ 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4727 Ապր, 2026
  • Մեղվափեթակներ տեղահանվածներին՝ ՄԱԶԾ-ից 20:3227 Ապր, 2026
  • Պայմանավորվածություն ունենք Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատումն ամփոփելու. Փաշինյան 20:2627 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.04.2026 20:2127 Ապր, 2026
  • Հին թղթադրամների փոխանակում 20:1627 Ապր, 2026
  • Մերցը խոստովանել է, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ 20:1127 Ապր, 2026
  • 2026-ի առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1 տոկոսով 20:0627 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 27. 2026 19:5927 Ապր, 2026
  • Իսրայելը «Երկաթե գմբեթի» մարտկոց է տրամադրել ԱՄԷ-ին. Axios 19:5427 Ապր, 2026
  • Հոբելյանական հանձնաժողովների նիստերում քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը 19:4627 Ապր, 2026
  • ԱՄՆ բանակցողները այլևս չեն մեկնի Պակիստան. Թրամփ 19:3927 Ապր, 2026
  • Տնտեսությունից մինչև մշակույթ. վստահություն՝ փորձաքննության ոլորտում 19:3227 Ապր, 2026
  • Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի 19:2627 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն է հավատարմագրել 19:2127 Ապր, 2026
  • ԱՄՀ-ն ՊԵԿ-ի համար կարևոր գործընկեր է. Էդուարդ Հակոբյան 19:1627 Ապր, 2026
  • Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը 19:1127 Ապր, 2026
  • «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական վկայականները 19:0527 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Տնտեսական աճին զուգահեռ՝ աշխատավարձերի բարձրացում. 1-ին եռամսյակի պատկերը 19:0027 Ապր, 2026
  • Մերի Ալավերդյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 18:5827 Ապր, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշեցին մասնագիտական տոնը 18:5127 Ապր, 2026
  • Նախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 18:4427 Ապր, 2026
  • Երևանի հեռուստաաշտարակը՝ նարնջագույն շնչով 18:3727 Ապր, 2026
  • Ադրբեջանը և Չեխիան քննարկում են համատեղ ռազմական արտադրության հարցեր 18:3327 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր 18:2527 Ապր, 2026
  • Կայացել է ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի հերթական նիստը 18:1727 Ապր, 2026
  • Պրահան մտադիր է գազ գնել Ադրբեջանից 18:0927 Ապր, 2026
  • ԹՐԻՓՓ-ը միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը չէ․ այն շատ ավելի մեծ և ռազմավարական նախագիծ է. ԱԳ փոխնախարար 18:0127 Ապր, 2026
  • Լիբանանի նախագահը քննադատել է «Հըզբոլլահին»՝ Իսրայելի հետ բանակցելուց հրաժարվելու համար 17:4227 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն «Արտեմիսի» շրջանակում հերթական հանդիպումն է ունեցել 17:3127 Ապր, 2026
  • Չափահասներին վճարել է 10-հազարական, իսկ անչափահասներին` 5-հազարական դրամ. ՆԳՆ-ն՝ հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքի մասին 17:3027 Ապր, 2026
  • 155 մլն դրամ՝ Թեղուտի գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը 17:2027 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանը և Խավիեր Կաստելանոս Մոսկերան քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր 17:1127 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Խաղաղության և հաշտեցման ևս մեկ մրցանակ, հասցեատերերը՝ Փաշինյանն ու Ալիևը 17:0027 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» համակիրը ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների խոստացել է տալ կաշառք. ձայնագրություններ են հրապարակվել 16:3127 Ապր, 2026
  • Կարճատև տեսակցության ընթացքում կանխվել է քաղաքացու կողմից թմրամիջոցի փոխանցման փորձը 16:2127 Ապր, 2026
  • Գրանցվել է 502 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 16:1227 Ապր, 2026
  • Ապրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ 16:0327 Ապր, 2026
  • Կայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումը 15:5627 Ապր, 2026
  • ԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը 15:4827 Ապր, 2026
  • Webby Awards-ի գլխավոր մրցանակը ստացել է «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմը 15:4027 Ապր, 2026
  • Մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 6.6% 15:3227 Ապր, 2026
  • Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 15:2527 Ապր, 2026
  • Հայեցակարգից՝ իմպլեմենտացում․ ՆԳՆ տարեկան համաժողովում ներկայացվել են 2025 թ․ գործունեության արդյունքները 15:1627 Ապր, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:0927 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | 10 հազար դրամ՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար․ քրեական գործ է հարուցվել 15:0027 Ապր, 2026
  • Մենք խելագար աշխարհում ենք ապրում. Թրամփ 14:5827 Ապր, 2026
  • Խախտվել են իմ իրավունքները. Աննա Հակոբյանը հաղորդում կներկայացնի Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ 14:5027 Ապր, 2026
  • Սահմանապահի ծառայությունը խաղաղության կարևորագույն խորհրդանիշ է, և մեր խնդիրն է՝ ընդլայնել սահմանապահ զորքերի ծառայության մասշտաբները. վարչապետ 14:3327 Ապր, 2026
  • Քննարկվել է RESILAND Հայաստան ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը 14:2127 Ապր, 2026
  • Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑ 14:1027 Ապր, 2026
  • Հայաստանում ՏԱՑ-ը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1 տոկոսով 14:0427 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին 13:5227 Ապր, 2026
  • Աննա Հակոբյանը հրատապ ասուլիս է հրավիրել 13:4827 Ապր, 2026
  • Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտե 13:4527 Ապր, 2026
  • Մալիում շարունակվում են կատաղի մարտերը, սպանվել է երկրի պաշտպանության նախարարը 13:3927 Ապր, 2026
  • Ուսման հրավեր Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով 13:2427 Ապր, 2026
  • ՊԵԿ համակարգերի թվայնացման առաջնահերթությունների քննարկում. կայացել է թվայնացման խորհրդի հերթական նիստը 13:1327 Ապր, 2026
  • Մենք պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակ պետք է ակնկալենք մեր սահմանապահ զորքերից. Փաշինյան 13:0527 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Սահմանապահ զորքերն իրենց ծառայությունը իրականացնում են բացառիկ իրավիճակում. Փաշինյան 13:0027 Ապր, 2026
  • Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը. վարչապետ 12:5127 Ապր, 2026
  • Թրամփը պնդում է, որ Իրանի նավթային ենթակառուցվածքը կարող է խաթարվել երեք օրից՝ ԱՄՆ-ի շրջափակման պատճառով. NY Post 12:4227 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015