Ապրիլի 28-ին՝ ժամը 00։10-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 00:50-ին: Ավտոմեքենան այրվել է․ տուժածներ չկան: