Աննա Հակոբյանը վճռական է պաշտպանելու իր իրավունքները որպես կին, որպես քաղաքացի, որպես ընտրող, որպես հիմնադրամի գործադիր տնօրեն: Նա հաղորդում է ներկայացնելու Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ: Տիկին Հակոբյանը համարում է, որ հասարակական կառույցը ոտնահարել է սահմանադրությամբ, մի շարք օրենքներով ու միջազգային կոնվենցիաներով ամրագրված իր իրավունքները:
Հեղինակ՝ Աննա Զախարյան