Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին: Նա հայտնել է, որ Ադրբեջանը Չեխիայից մեծ քանակությամբ ռազմական նշանակության ապրանքներ է գնում, բանակցություններ են ընթանում համատեղ արտադրության հետ կապված կոնկրետ նախագծերի շուրջ: Բացի այդ, Ալիևի խոսքով, Չեխիա արտահանվող ադրբեջանական նավթը կարևոր տեղ է զբաղեցնում այդ երկրի էներգետիկ հաշվեկշռում: Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը գազ է արտահանում 16 երկիր, որոնցից տասը Եվրամիության անդամներ են:
Բաբիշն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանը Չեխիայի ռազմավարական գործընկերն է: Նա նշել է, որ ուրախ կլիներ գազի մատակարարման շուրջ երկարաժամկետ պայմանագիր կնքել Բաքվի հետ:
Այցից առաջ Բաբիշը հայտարարել էր, որ Չեխիային անհրաժեշտ են ուժեղ և կայուն գործընկերներ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների շարքում: Նախատեսվում են այցեր նաև Ղազախստան և Ուզբեկստան: Բանակցությունների առանցքում են այդ երկրներից Չեխիա նավթի և գազի մատակարարման հարցերը: 2026 թվականին Ադրբեջանը դարձել է Չեխիա նավթի խոշորագույն մատակարարը, որին բաժին է ընկել ներմուծման 42 տոկոսը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: