Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան, որ տարիներ շարունակ ապարդյուն վանկարկում էին Ռոբերտ Քոչարյանն ու դաշնակցությունը:
Հիմա, Սամվել Կարապետյանը փորձում է լինել Ռոբերտ Քոչարյանից ավելի Ռոբերտ Քոչարյան` նրա ձեռքից վերցնելով քաղաքական բայղուշության առանց այդ էլ մարած ճրագը:
Դասագրքային օրինակ, թե ինչպես կարելի է լինել գաղափարապես սնանկ դոլարային միլիարդատեր: Հերթական անգամ լեռը մուկ ծնեց»,-նշել է նա: