ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը այսօր հյուրընկալել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին և Նատալյա Նովտային, ով ընթացիկ տարվա օգոստոսից կստանձնի Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչի լիազորությունները։ Այդ մասին տեղեկանում ենք Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջից:
«Ողջունելով գործընկերներին՝ ընդգծել եմ, որ ԱՄՀ-ն ՊԵԿ-ի համար կարևոր գործընկեր է։ Վստահ եմ, որ պաշտոնավարման անցումը կընթանա սահուն և կնպաստի մեր համագործակցության հետագա խորացմանն ու արդյունավետության բարձրացմանը։
Հանդիպմանը քննարկել ենք ընթացիկ համագործակցության մի շարք ուղղություններ։
Զրույցի ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև ԱՄՀ տեխնիկական աջակցության նախատեսվող ուղղություններին, մասնավորապես, կարգապահության ռիսկերի կառավարման համակարգի, չգրանցված աշխատողների նկատմամբ հարկային վարչարարության բարելավմանը, միջազգային հարկման և կրիպտոակտիվներով գործարքների հարկման, ինչպես նաև հարկային և մաքսային համակարգերի ինտեգրման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին»,- նշված է գրառման մեջ։