• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Այսօր Հայ առաքելական եկեղեցին... 10:12
Բաց հարթակ․ Արվեստը պետք է հեռու մնա քաղաքական և ազգամիջյան խնդիրներից. Դավեյան Բաց հարթակ․ Արվեստը պետք... 20:58
Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» 19:46
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրավունք 15:1627 Ապր, 2026

Հայեցակարգից՝ իմպլեմենտացում․ ՆԳՆ տարեկան համաժողովում ներկայացվել են 2025 թ․ գործունեության արդյունքները

«Համակարգի ուժը՝ վստահության մեջ» խորագիրը կրող տարեկան համաժողովը հնարավորություն տվեց ամփոփելու 2025 թվականին ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների իրականացրած ծավալուն ու համակողմանի աշխատանքները՝ ուղղված նախարարության ինստիտուցիոնալ զարգացմանը, կարողությունների շարունակական հզորացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի լավարկմանը, հետևաբար և հանրային վստահության մակարդակի բարձրացմանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը համաժողովի շրջանակում համապարփակ ներկայացրել է իրականացված ծրագրերի իմպլեմենտացման քարտեզը։

Մասնավորապես, անդրադառնալով թվայնացման գործընթացներին՝ նա նշել է, որ ՆԳ նախարարությունը վերահաստատում է իր ռազմավարական հանձնառությունը՝ ուղղված հանրային անվտանգության ապահովմանն ու ծառայությունների մատուցման արդիականացմանը, ինչն ի սկզբանե եղել է գերատեսչության ձևավորման հիմքում:

«Մենք ունենք մի շարք ուղղություններ, որտեղ թվայնացնում ենք ներգերատեսչական գործընթացները՝ աշխատակազմին ապահովելով ժամանակակից և արդյունավետ թվային գործիքակազմերով, իսկ վարչարարության բիզնես գործընթացները տեղափոխելով էլեկտրոնային միջավայր։

Այս փոփոխությունների ազդեցությունը քաղաքացին միշտ չէ, որ անմիջապես զգում է, քանի որ այստեղ մեր նպատակը ոլորտի երկարաժամկետ արդյունքների բարելավումն է։ Միաժամանակ մենք կարևորում ենք աշխատակազմի կարողությունների զարգացումը՝ նրանց զինելով պրոֆեսիոնալ և ժամանակակից գործիքներով, ապահովելով ոլորտային վիճակագրության պատշաճ վարում և ճշգրիտ, խորքային վերլուծությունների իրականացում։

Այսպիսի նպատակներ ենք սահմանել Համայնքային և Քրեական ոստիկանության տիրույթում, մի շարք տվյալների շտեմարանների արդիականացման ուղղությամբ, Ինտերպոլի հարթակում, ինչպես նաև Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնում»,- նշել է Նարեկ Սարգսյանը։

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում նախարարության առաջնահերթությունը քաղաքացիների հարմարավետության ու գոհունակության ապահովումն է։ Այդ ուղղությամբ որդեգրված նպատակն է առցանց հարթակների միջոցով երաշխավորել առավել պարզ, արագ, թափանցիկ և վստահելի ծառայությունների մատուցում, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին խուսափել գրասենյակներ այցելելու անհրաժեշտությունից և հերթերում ժամանակի անարդյունավետ կորստից։

«Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ թվայնացման ոլորտում առավել ամբողջական և շոշափելի արդյունքներ գրանցել ենք հենց քաղաքացուն մատուցվող ծառայությունների մասով։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների և վարորդական իրավունքի տրամադրման ոլորտներում, անձնագրային և քաղաքացիությանն առնչվող ծառայություններում, օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների ուղղությամբ։

Ինչ վերաբերում է հերթագրմանը, վստահաբար կարող ենք ասել, որ մեր ոլորտում հաջողել ենք ամբողջությամբ փոխել այդ մշակույթը՝ փակելով անկառավարելի և անկանխատեսելի ֆիզիկական կուտակումների էջը։

Ոչ վաղ անցյալում անձնագրային ծառայությունների հերթերը գլխամասային գրասենյակի դիմաց ստիպված էինք կարգավորել նույնիսկ Ոստիկանության զորքերի ներգրավմամբ։ Այսօր այդ իրավիճակը մնացել է անցյալում՝ շնորհիվ համակարգային թվայնացման և ծառայությունների հասանելիության նոր մակարդակի»,- ընդգծել է Նարեկ Սարգսյանը։

Ներկայացվել են միգրացիոն ոլորտի ներկա պատկերն արտացոլող ցուցանիշները, որոնք լավագույնս փաստում են արձանագրված դրական տեղաշարժերի մասին։

«Ռեկորդ ունենք գրանցած 2025 թվականի միգրացիոն սալդոյում։ 2025 թվականին հանրապետություն մուտք է գործել 8660-ով ավելի ՀՀ քաղաքացի, քան դուրս է եկել երկրից։

Չհաշված Քովիդով պայմանավորված 2020 թվականի բացառությունը՝ 2025-ին առաջին անգամն է, որ ՀՀ քաղաքացիների սալդոն դրական է, այն էլ՝ բավական բարձր ցուցանիշ, ինչը միտումների իրական փոփոխության մասին է։ Ընդհանուր սալդոն ևս բացառիկ է՝ մոտ + 30 500, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում այլևս նոր միգրացիոն իրավիճակ ունենք, և Հայաստանը բացի տրանզիտից՝ վերածվել է արդեն մուտքի ուղղության»,- ներկայացրել է նա։

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում արձանագրվել է զգալի առաջընթաց, և 2025 թվականի նոյեմբերի 5-ին հայկական կողմին պաշտոնապես հանձնվել է Գործողությունների ծրագիրը։ Առանցքային է նաև այն հանգամանքը, որ փաստաթուղթը մշակվել է երկկողմ սերտ համագործակցության և գործընկերային ակտիվ փոխգործակցության պայմաններում։

«Այս պահին Ներքին գործերի նախարարությունը համակարգում է ինչպես ենթակա մարմինների՝ Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիական ծառայության, այնպես էլ այլ նախարարությունների և դրանց ենթակա մարմինների աշխատանքները, որոնք փոխկապակցված են Գործողությունների ծրագրին։

Որպես ընդհանուր իրավիճակը նկարագրող դրվագներ՝ կարող եմ նշել, որ միգրացիայի կառավարման բլոկում աշխատանքները մեծ մասով կատարված են կամ ընթացքի մեջ են, իսկ որպես ամենամեծ ծավալի աշխատանք պահանջող ոլորտ՝ պետք է նշեմ սահմանների համալիր կառավարումը, որտեղ ևս, չնայած ընթացքում են մի շարք գործողություններ, այդուհանդերձ ծավալուն և ռեսուրսատար գործողություններ կան իրականացնելու։

Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման զեկույցը, և վստահ ենք, որ երկուստեք արձանագրելու ենք գոհացուցիչ արդյունքներ»,-ընդգծել է Նարեկ Սարգսյանը։

Ընթացիկ տարվա առաջնահերթություններից է Միգրացիայի և քաղաքացիության ռազմավարական պլանի մշակումը, որը փոխկապակցված է Ժողովրդագրության ռազմավարության և Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հետ։ ՆԳ նախարարությունը առանձնահատուկ կարևորում է քաղաքացիության բաղադրիչը, որի վերաբերյալ արդեն իսկ իրականացվել են նախնական քննարկումներ ՀՀ Վարչապետի գլխավորությամբ։

«Նոր ծրագրային ապահովում ենք գործարկելու տարեվերջին, որն ամբողջությամբ փոխակերպելու է բնակչության ռեգիստրի տրամաբանությունը։ Մեր նպատակը մեկ, միասնական, ունիվերսալ և ճշմարիտ շտեմարան ստեղծելն է, որի ցանկացած տվյալ ունենալու է իրավական ուժ, ժամանակային կնիք։

Տարբեր գերատեսչություններ այլևս չեն վարելու իրենց սեփական շտեմարանները, պետական մարմիններն այլևս չեն ուղղորդելու քաղաքացուն որևէ տեսակի տեղեկանք կամ հավելյալ տվյալ ներկայացնելու։ Ավելին՝ քաղաքացին ունենալու է հասանելիություն սեփական տվյալներին, դրանք արտածելու, տվյալը տնօրինելու, փոխելու հայտ ներկայացնելու հնարավորություն։ Իսկ ՍԷԿՏ-ի հետ համադրումը այն կվերածի միանգամայն ուժեղ, արդյունավետ միգրացիայի կառավարման գործիքի»,- նշել է նա։

Ընթացքի մեջ է նաև կենսաչափական համակարգի ներդրման ծրագիրը, որն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում։ Մասնագիտացված խմբերը զուգահեռաբար աշխատում են ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ։ Որպես մասնավոր գործընկեր հանդես է գալիս ոլորտի միջազգային առաջատարներից մեկը՝ հեղինակավոր «IN group» ընկերությունը։

Նարեկ Սարգսյանի խոսքով՝ ծրագիրը բազմաբաղադրիչ է և մի շարք առանձին ամբողջական ենթակառուցվածքների ստեղծում է ենթադրում՝ Տվյալների կենտրոն միջազգային eIDAS ստանդարտով, այդ թվում՝ սերվերային համակարգի աղետների ռիսկերից պաշտպանության հանգույցը, նոր ծրագրային ապահովման ներդրում՝ քաղաքացիների համար նախագրանցման հնարավորությամբ, հետևում՝ ինտեգրված տվյալների շտեմարանների խաչաձև ստուգումներով, տարածքային 23 գրասենյակների հիմնում` 2 խոշոր սպասարկման գրասենյակներ՝ Երևանում՝ տեղակայված Երևան մոլում և Մեգա մոլում, 21-ը՝ մարզերում։

«Մեգա մոլում շինարարական աշխատանքները մեկնարկել են, գլխամասային գրասենյակում՝ նույնպես։ Նոր համակարգը փուլային տարբերակով կգործարկվի աշնանը։ Այս օրերին արդեն կարող եք նկատել մեծաքանակ թափուր հաստիքների հայտարարություններ, քանի որ մասնավոր գործընկերը մեկնարկում է համալրման գործընթացը՝ ստեղծելով ավելի քան 150 նոր աշխատատեղեր»։

Նոր գրասենյակները նոր որակ կհաղորդեն հանրային ծառայությունների սպասարկման մշակույթին։ Ծրագրվում է ինքնասպասարկման տերմինալների ներդրում, ինչպես նաև մոդեռն սպասասրահների ու մանկական խաղասրահների ստեղծում։ Տեխնիկական կահավորումը կհամապատասխանի միջազգային լավագույն ստանդարտներին։ Բարեփոխումները կներառեն նաև ՄՔ ծառայության տարածքային բաժինները. կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործող 47 ստորաբաժանման փոխարեն կգործի 24-ը՝ ապահովված ժամանակակից պայմաններով։

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման համատեքստում ևս փոփոխություններ են կատարվել։ Հասարակական դժգոհությունների պատշաճ հասցեագրման արդյունքում՝ 2025 թվականի հունիսից գործարկվել է հերթագրման հիբրիդային մոդելը, որն ապահովում է առցանց և կենդանի հերթերի ներդաշնակ համադրումը՝ էականորեն նվազեցնելով սպասարկման գործընթացում առաջացող լարվածությունը։

«Հաշվառման-քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրիչներով, որոնք ապահովում են քննության ողջ ընթացքի անընդհատ տեսաձայնագրումը։

Աշխատում ենք վարելու ուսուցումը դարձնել պարտադիր, լիցենզավորել կրթական գործունեություն իրականացնողներին, պատվիրակել նրանց քննություններ։

Միաժամանակ, վարորդական վկայականներն ու տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը հասանելի ենք դարձրել թվային տարբերակով: Փաստաթղթերը թվային տարբերակով ձեռք բերելու դեպքում վճարվելիք պետական տուրքը կիսով չափ կրճատվում է: Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և համարանիշը ձեռք բերելու համար այլևս պարտադիր չի մոտենալ գրասենյակ։ Այն հնարավոր կլինի ստանալ «Հայփոստի» միջոցով առաքման տարբերակով՝ վճարելով տվյալ ծառայության արժեքը»,-մանրամասնել է Նարեկ Սարգսյանը:

Տրանսպորտային միջոցների առուվաճառքի գործարքներն անցած տարվա սեպտեմբերից իրականացվում են նաև թվային տիրույթում։ Համակարգը հնարավորություն է տալիս էլեկտրոնային ստորագրության միջոցով վայրկյանների ընթացքում կնքել պայմանագրեր և ինքնաշխատ եղանակով մարել հարկային պարտավորությունները։ Մինչ օրս համակարգի միջոցով կատարվել է 1000 գործարք՝ սպասարկելով շուրջ 2000 քաղաքացու։ Տեխնոլոգիական այս ձեռքբերումը բարձր է գնահատվել՝ արժանանալով տարբեր մրցանակների։

2025 թվականի մարտ ամսից ծառայությունների մատուցում է իրականացվել նաև շրջիկ ձևաչափով՝ հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած մեքենաների միջոցով։

Ավարտվել են  ՆԳՆ «112» օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2025 թվականին։ Կենտրոնն արդեն ամբողջությամբ ձևավորված է։

«Գրասենյակը ստեղծվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի (1-02) և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (9-11) միավորման արդյունքում՝ մոտ ապագայում նաև շտապօգնության կանչերի միավորման ռազմավարությամբ։ Քաղաքացին այլևս ստիպված չի լինելու ինքնուրույն կողմնորոշվել, թե արագ արձագանքման որ համարով զանգահարել օգնության համար։ Նոր գրասենյակը պահպանելու է միջազգային լավագույն ստանդարտը՝ յուրաքանչյուր ահազանգին պետք է պատասխանել՝ 10, իսկ հարցերը տալ, ահազանգը վերլուծել ու համապատասխան ուժերին փոխանցել՝ առավելագույնը 60 վայրկյանի ընթացքում»։

Ոստիկանության համակարգը ևս ակտիվորեն  ընթանում է թվային տրանսֆորմացիայի ուղիով։ Թեև տարիներ շարունակ Ոստիկանություն և թվայնացում բառերը անհամատեղելի են եղել, սակայն բարեփոխումների համատեքստում արդեն իսկ մեկնարկել են թվայնացման աշխատանքները։

Նախատեսվում է ստեղծել քրեական գործերի վարման միասնական թվային համակարգ, ինչը կապահովի գործերի գրանցման, ընթացքի վերահսկման, փաստաթղթաշրջանառության և տվյալների պահպանման միասնական ու անվտանգ էլեկտրոնային միջավայր։

Միաժամանակ ինֆորմացիոն կենտրոնում իրականացվել են գործող տվյալների բազաների ինտեգրման և միավորման աշխատանքներ՝ մեկ միասնական տեղեկատվական հարթակում։  ՆԳՆ համակարգում արդեն իսկ ձևավորվել և գործում է Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը՝ նպատակ ունենալով ապահովել իրական ժամանակում հանցավորության պատկերը, վիճակագրական տվյալների վերլուծության մեթոդաբանության արդիականացումը, արժանահավատ տվյալներով քաղաքականությունների մշակումը, հանցավորության շարժընթացի վերաբերյալ հետազոտությունների իրականացումը, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ։

Մշակվել է Համայնքային ոստիկանության գործառույթների թվայնացման տեխնիկական առաջադրանք, որը փոխանցվել է Համաշխարհային բանկ՝ մրցույթ նախաձեռնելու։

ՆԳՆ բարեփոխումների օրակարգում առանցքային բաղադրիչ է կրթությունը։ Այդ համատեքստում կարևոր է նշել ՆԳՆ միասնական կրթահամալիրի ձևավորումը, որի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ մասնագետների պատրաստումն է ոչ միայն ոստիկանական ու փրկարարական ոլորտում, այլև արդեն հանրային ծառայության։

«Այստեղ, ամբողջովին նոր մոտեցմամբ շեշտադրված են գործնական ուսուցումը, նորարարական մեթոդները և ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառումը։ Այդ նպատակով ձևավորվել է սիմուլյացիոն սենյակ՝ հագեցած վիրտուալ իրականության գործիքներով։ Պիլոտավորվել է մենթորության նոր ծրագիր, վերապատրաստվել 10 000 ոստիկանության ծառայող, 300 փրկարար ծառայող, տարբեր պետական մարմինների ավելի քան 2000 աշխատակից և քաղաքացիական ծառայող»,- նշել է նա։

Ոստիկանության զարգացման նպատակով ներդրվում են համակարգային  երկարաժամկետ լուծումներ, որոնք մեկնարկել են ռազմավարական ու իրավական դաշտի բարեփոխումներով։ Արդիականացվել է պահնորդական ծառայությունը, օպտիմալացվել՝  պահպանվող կարևորագույն օբյեկտների ցանկը, մշակվել՝  խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման նոր մեխանիզմներ։ Ոստիկանության չորս հենասյուների զարգացումը մնում է որպես համակարգի շարունակական հանձնառություն։

Նոյեմբերի 1-ին գործարկված Ոստիկանության գվարդիան, որը խաղաղ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորն է այլևս, առաջին անգամ առաջնորդվում է Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգով։ Միասնական ստանդարտների ներդրումը և համապատասխան մշակույթի ձևավորումը բարդ, սակայն անհրաժեշտ գործընթաց է։

 «Այդուհանդերձ, մենք ընդունել ենք այս պատասխանատվությունը՝ մեր ջանքերն ուղղելով դրա հետևողական իրագործմանը։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման համար մշակվել են հատուկ դասընթացներ, որի շրջանակում ընդհանուր վերապատրաստվել է շուրջ 3000 ծառայող։

Ձևավորվել են Բանակցային խումբը և Հատուկ մարտավարական գործողությունների կազմակերպման գունդը, որոնք հանդիսանում են փոխլրացնող և բարձր մասնագիտացված ստորաբաժանումներ՝ ուղղված հասարակական անվտանգության ապահովման ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքմանը՝ ճգնաժամային և բարձր ռիսկայնությամբ իրավիճակներում։

Թե՛ հետիոտն, թե՛ ավտոմեքենաներով շրջիկ ծառայությունը շարունակաբար գրանցում է դրական արդյունքներ։ Գվարդիայի ձևավորումից՝ նոյեմբերի 1-ից մինչ օրս ծառայողները բացահայտել են 314 հանցագործության դեպք, արձանագրել 30 իրավախախտում»,- հավելել է Նարեկ Սարգսյանը։

Նախարարության եռամյա գործունեության առանցքում հանրային անվտանգության ապահովման երկարաժամկետ և դիմակայուն ինստիտուտի ձևավորումն է։ Այդ նպատակով համակարգված աշխատանքներ են իրականացվում ենթակառուցվածքների արդիականացման, կադրային ներուժի զարգացման, կրթական որակի բարելավման և թվայնացման ուղղություններով։  Հանրային անվտանգության ապահովման արդյունավետությունը դիտարկվում է ոչ միայն օպերատիվ ծառայությունների, այլև կանխարգելման ու վերլուծական մոտեցումների համատեքստում։ Շրջանառության մեջ է դրվել Հանցագործության կանխարգելման ռազմավարությունը, ինչը հիմք է ապացուցահեն քաղաքականության ձևավորման և ժամանակակից մեթոդաբանության կիրառման համար։

Ներքին գործերի նախարարության կազմում ձևավորված  Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի համատեքստում նախատեսվում է ներդնել նոր մոտեցումներ քրեաբանական վերլուծության ոլորտում, այդ թվում՝ արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ։ Միաժամանակ իրականացվում է հանցավորության վիճակագրության մշակման և վերլուծության գործընթացի ամբողջական վերափոխում՝ ապահովելով տվյալների ճշգրտությունը, համադրելիությունը և օպերատիվ կիրառելիությունը։

Նշված վերլուծական և կանխարգելիչ կարողությունների զարգացման տրամաբանության շարունակությամբ, ինչպես նաև տվյալահեն և տեխնոլոգիական մոտեցումների ներդրման նպատակով նախատեսվում է ստեղծել կիբեռլաբորատորիա՝ թվային հանցագործությունների բացահայտման, թվային ապացույցների հետազոտության և կիբեռհանցավորության դեմ պայքարի կարողությունների զարգացման նպատակով։

Համակարգային բարեփոխումների հետևողական իրականացումն ապահովել է տեսանելի առաջընթաց, ինչն արտահայտված է հստակ և չափելի ցուցանիշներով։ Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում արձանագրված  սպանության դեպքերը 100%-ով բացահայտվել են։ ՆԳ նախարարությունը մշակել է սպանությունների հաշվառման նոր մեթոդաբանություն՝ նպատակ ունենալով չեզոքացնել հանցավորության վերաբերյալ խեղաթյուրված տեղեկատվության տարածումը։ Նմանատիպ ապատեղեկատվությունը հաճախ կիրառվում է որպես հիբրիդային հարձակումների գործիք՝ հանրության շրջանում տագնապի ու անվստահության մթնոլորտ ստեղծելու և պետության անվտանգային վերահսկողությանը խարխլելու համար։

2025 թվականին առգրավվել են տարբեր տեսակի 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Առգրավվել է 4,5 տոննա ապօրինի որսած ձուկ, բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 4 խումբ։ Առգրավված, հայտնաբերված և կամավոր հանձնված հրազենի թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 42,2 տոկոսով։ Հայտնաբերվել է պետությանը և համայնքին պատճառված 25 մլրդ դրամի նյութական վնաս, ձերբակալված և կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտերը կատարվել են մոտ 98 տոկոսով։

Շարունակելով մի շարք կարևոր ցուցանիշների ներկայացումը՝ նշեմ, որ 2025 թվականի ընթացքում Պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել և բացահայտվել է հանցագործության 14 747 դեպք, Ոստիկանության կողմից վարորդական իրավունքից զրկման դեպքերը 5435 են, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին արդյունքը 764 էր։ Պարեկային ծառայության ներդրումից ի վեր կայուն նվազման միտում են դրսևորում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի ցուցանիշները։ Երկու տարվա արդյունքներով, ինչպես տեսնում եք, խնայվել է 95 մարդու կյանք։ Արդյունավետության բարձր ցուցանիշ ունենք նաև վարչական իրավախախտումների մասով․ 2025 թվականին Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 մլն արձանագրություն, մինչդեռ ճանապարհային ոստիկանության կողմից 3 տարվա տարեկան միջին ցուցանիշը 300 000 էր։

Արձանագրված գործնական արդյունքներն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց համակարգի ներքին կայունության և պրոֆեսիոնալիզմի հետևողական ամրապնդման։ Այդ համատեքստում ինստիտուցիոնալ վերափոխման առանցքային ուղղություններից է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի արմատական բարեփոխումը։ Այդ նպատակով ընդունվել է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքը, հաստատվել են ծառայողների վարքագծի կանոնները, ինչպես նաև մշակվել՝ առաքինության ստուգման կարգը։

Միաժամանակ իրականացվում է ատեստավորման համակարգի շարունակական կատարելագործում։ Այդ գործընթացին զուգահեռ մշակվել են կատարողականի գնահատման նոր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան իրականացնել ծառայողների գնահատում ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական հիմունքներով։

Նվազեցվել են մուտքային հասակի և քաշի չափանիշները՝ հաշվի  առնելով  ՀՀ բնակչության  ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական տվյալներն ու առանձնահատկությունները։ Օրենսդրական փոփոխությամբ վերացվել է Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային առավելագույն շեմի սահմանափակումը։

Նախատեսվում է ներդնել նոր, թվայնացված մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ (HRMIS), որի միջոցով կկարգավորվեն Ոստիկանության համակարգում մարդկային ռեսուրսների կառավարման առանցքային բոլոր գործընթացները։

«Անդրադառնալով ենթակառուցվածքներին՝ նշեմ առավել էական աշխատանքները։ Կառուցվել է  վարչական նոր համալիր Պարեկային ծառայության և ՕԿԿ-ի համար, 30 տոկոսով օպտիմալացրել ենք ՁՊՎ-ները, ունեցել ենք ավտոպարկի աննախադեպ թարմացում, հատուկ կահավորված 34 տրանսպորտային միջոց, տեխնիկական միջոցներ, զրահաբաճկոններ և այլն։

Հանրային հաղորդակցության համատեքստում աշխատել ենք և՛ քաղաքացիական հասարակության հետ, և՛ անհատապես քաղաքացիների ներգրավման ձևաչափերով, և՛ հանրության լայն շերտերին ուղղված տեղեկատվական արշավների ձևաչափերով։ Մեր ոլորտի ՀԿ-ները ներգրավված են եղել ատեստավորման, կարգապահական հանձնաժողովներում, ձևավորել ենք հասարակական դիտորդների խումբ, ստեղծել ենք ՆԳ նախարարին կից հասարակական և երիտասարդական խորհուրդներ, իրականացրել՝ թիրախային հաղորդաշարեր»,- նշել է Նարեկ Սարգսյանը։

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ևս իրականացվում են համապարփակ օրենսդրական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումներ՝ ուղղված բնակչության պաշտպանության համակարգի արդիականացմանը։ Առանցքային նշանակություն ունի կանխարգելման կարողությունների հզորացումն ու արձագանքման արդյունավետության բարձրացումը։ Մասնավորապես՝ մշակվում է Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել աղետների հետևանքով հնարավոր կորուստներն ու վնասները։

Ինստիտուցիոնալ օպտիմալացման շրջանակում նոյեմբերի 1-ից իր գործունեությունը դադարեցրել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Նշված գործընթացը նպատակ ունի ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր հավատարմագրված անձանց համար։

Մեկնարկելու են սեյսմիկ դիտացանցի ամբողջական և լայնամասշտաբ արդիականացման աշխատանքները, որոնց շրջանակում ձեռք կբերվեն տարածաշրջանում աննախադեպ, ժամանակակից սեյսմիկ դիտարկման և չափման սարքավորումներ։ Դրանք էականորեն կընդլայնեն երկրաշարժերի վաղ հայտնաբերման, տվյալների ճշգրիտ վերլուծության և սեյսմիկ ռիսկերի գնահատման հնարավորությունները։

ՆԳՆ փրկարար ծառայության զարգացման նոր հայեցակարգով նախատեսվում է կառուցվածքային օպտիմալ մոդելի ձևավորում, ինչը կբարձրացնի կառավարման արդյունավետությունը, արձագանքման օպերատիվությունն ու ռեսուրսների նպատակային կիրառումը։ Որպես համակարգային բարեվարքության կարևորագույն բաղադրիչ՝ հաստատվել են նաև ծառայողների վարքագծի կանոնները՝ նպաստելով ծառայողական էթիկայի և պատասխանատվության մակարդակի բարձրացմանը։

Կարևոր է ընդգծել, որ ներկայումս Փրկարար ծառայությունում ծառայության անցնելը հնարավոր է բացառապես ՆԳՆ կրթահամալիրում բազային պատրաստվածության կուրսն անցնելու պայմանով։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև Փրկարար ծառայության կամավորական համակարգի զարգացմանը։ Նախատեսվում է այդ համակարգի հետագա ընդլայնում՝ կամավորների համար հատուկ սոցիալական և իրավական երաշխիքների սահմանմամբ։ Համալրվել է ծառայության նյութատեխնիկական բազան։

Ներկայումս ՀՀ տարածքում գործում է կամավորական հրշեջ-փրկարարական 11 հենակետ, որոնցից երկուսը ձևավորվել են 2025 թվականին՝ Մեղրաձորում և Արագածավանում։ Նոր հենակետերի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նաև այս տարի։

Բացվել է Փրկարար ծառայության Ստեփանավանի ստորաբաժանման մոդուլային շենքը, կառուցվում է Սևանի ջրափրկարարական կայանը, Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենքը, ձեռք են բերվել նոր տրանսպորտային միջոցներ և նոր համազգեստ։

ՆԳ նախարարությունը պատասխանատու հանձնառությամբ իր մանդատի շրջանակում շարունակելու է կյանքի կոչել բարեփոխումների օրակարգով նախատեսված ծրագրերը։

Դիտումների քանակ36
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեր երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ 11:4816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 11:3816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում 11:2516 Օգս, 2026
  • Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ 10:3716 Օգս, 2026
  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 10:1216 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5916 Օգս, 2026
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին 21:4814 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է 21:3514 Օգս, 2026
  • Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում 21:1814 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Ռադիկալացման շղթան պետք է կոտրել». ԱԺ նախագահի կոչը՝ լարվածության հաղթահարման մասին 21:0014 Օգս, 2026
  • Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը 20:5414 Օգս, 2026
  • British Petroleum-ը վերադառնում է Վենեսուելա 20:4514 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում 20:3914 Օգս, 2026
  • Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր 20:3414 Օգս, 2026
  • Օգոստոս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3014 Օգս, 2026
  • Պաղեստինցիների տները շրջափակած վերաբնակիչներն «իսրայելցի ահաբեկիչներ» են. Հաքաբի 20:2314 Օգս, 2026
  • Ռուսաստանը մերժել է Սև ծովում հրադադարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը 20:1114 Օգս, 2026
  • Իրանական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում 20:0014 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015