ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների և «Արտեմիս» նախագծի շրջանակներում աջակցություն ցուցաբերած միջազգային գործընկեր կառույցների հերթական աշխատանքային հանդիպումն է կայացել ապրիլի 27-ին: Բացման խոսքով հանդես են եկել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԿԸՀ-ի կողմից իրականացվող աշխատանքներին թե՛ ԱԺ ընտրություններին նախապատրաստական աշխատանքների, թե՛ իրազեկման և հանրային վստահության բարձրացմանն ուղղվող ծրագրերի տեսանկյունից: