«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը և ևս 3 անձ ձերբակալվել են հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների կաշառք տալու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունից ակնհայտ է դառնում, որ Ավանեսյանը խոստացել է աշխատանք, հող, տուն և այլն: Ձայնագրություններից մեկում Ավանեսյանի զրուցակիցը հետաքրքրվում է, թե որը պետք է լինի իր գործառույթը:
«Դուք պիտի ուղղակի գաք, ներկայանաք, ծափ տաք»,- պատասխանում է նա:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան