Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տեղեկատվական դաշտում առաջիկա ամիսներին լարվածության մեծացում է կանխատեսում: Աշոտ Մելիքյանը կարծում է, որ դրան նպաստելու են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնները: Մեծագույն խնդիրը համարելով այն, որ քաղաքական պայքարը իրականացվում է քաղաքական ուժերի մաս դարձած լրատվամիջոցների միջոցով, Մելիքյանը լրագրողներին կոչ է անում ընտրությունները լուսաբանելիս չվերածվել քաղաքական ակտիվիստների:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան