ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին որոշումը և կոչ է արել կողմերին կառուցողական բանակցություններ վարել։
«Սա կարևոր քայլ է` ուղղված լարվածության թուլացմանը և հնարավորություն է ստեղծում Իրանի ու Միացյալ Նահանգների միջև դիվանագիտության և վստահության ամրապնդման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Գուտերեշը նաև իր աջակցությունն է հայտնել Պակիստանի ջանքերին՝ հետագա բանակցությունները խթանելու հարցում։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն էլ շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Իրանի հետ հրադադարի երկարաձգման իր խնդրանքն ընդունելու համար։
Շարիֆը հավելել է, որ Իսլամաբադը կշարունակի նպաստել հակամարտության բանակցային կարգավորմանը և կոչ է արել կողմերին պահպանել հրադադարն ու խաղաղության համաձայնագիր կնքել Իսլամաբադում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ։