ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում ավարտին է մոտենում ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը։
Երկու տարիքային խմբերում հայտնի են դարձել բրոնզե մեդալակիրները:
5–6-րդ դասարանների մրցապայքարում երրորդ տեղի համար պայքարում Լոռու մարզի Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը 33:21 հաշվով հաղթել է Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմին:
7–9-րդ դասարանների մրցապայքարում երրորդ տեղի համար պայքարում Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի թիմը 35:20 հաշվով առավելության է հասել Արարատի թիվ 4 հիմնական դպրոցի թիմի նկատմամբ:
Ժամը 15:00-ին 5–6-րդ դասարանների մրցապայքարում Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի թիմը եզրափակչում կմրցի Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի թիմի հետ
Ժամը 17:00-ին 7–9-րդ դասարանների մրցապայքարում Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը եզրափակչում կմրցի Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի թիմի հետ:
Հանդիպումներն անցկացվում են Սպորտի կառավարման կենտրոնում (հասցե՝ Մանանդյան 41): Մուտքն ազատ է: