Այսօր Հայ կինոյի օրն է, պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը: «Հայֆիլմ»-ի կառավարումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցելու որոշումը կառույցը ոտքի կանգնեցնելու առաջին քայլն է: Վերջին տարիներին կինոարտադրության զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ փոփոխություններից նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է ներդրումների մասնակի վերադարձի գործիքը, իսկ Հայֆիլմի ճիշտ կառավարումն ու օգտագործումը կինոարտադրության զարգացման համար առանցքային է համարել:
Մանրամասները՝ ռեպորտաժում։