Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։
«Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցներից հետո... ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմանի հրադադար», - գրել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Իրանը համաձայնել է երաշխավորել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը։ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է ծառայել որպես բանակցությունների աշխատանքային հիմք։
«Միացյալ Նահանգների և Իրանի միջև նախկինում առկա անհամաձայնությունների գրեթե բոլոր կետերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնականապես հաստատել և պաշտոնականացնել համաձայնագիրը», - հավելել է նա։
«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», - ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։
ԱՄՆ վերջնագրից հետո
Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի էր համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։
Պակիստանի վարչապետ
Շեհբազ Շարիֆը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական կարգավորման հույսով։
Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը։