Իրանում վաղը այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը: Իրանից նշել են, որ սպառնալիքի իրագործման դեպքում Վաշինգտոնը և նրա դաշնակիցները տարիներով կզրկվեն տարածաշրջանի նավթից և գազից: Այս ընթացքում շարունակվում են փոխադարձ հարվածները: Իրանում թիրախավորվել են օդանավակայան, կամուրջ, նավթաքիմիական գործարան: Հարձակման է ենթարկվել նաև Խարգ կղզին: Օրվա միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: