2026 թվականի մարտի 31-ին շրջանառության մեջ է դրվում «Մեծանուն հայեր. Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշով միակողմանի փոստային բացիկ:
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է հայտնի օպերային երգիչ (տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանը (1951-2016 թթ.):
Բացիկի վրա պատկերված է նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, իսկ ներքևի ձախ հատվածում առկա են «ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ» և «հայ օպերային երգիչ» գրառումները՝ հայերեն և անգլերեն: