ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ/МГИМО/) հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
2026-2027 ուստարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 15-ն է՝ 8 բակալավրի, 6 մագիստրատուրայի և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ:
ՀՀ-ին հատկացված քվոտաներով նշված բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթությունն անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները:
Բակալավրի ծրագրերի համար ընդունելության քննությունները կանցկացվեն երկու հիմնական հոսքերով՝ մայիսին և հունիսին:
ՄՄՀՊԻ-ում ուսումնական ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀՀ ԱԳՆ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 2026 թ. ապրիլի 14-ն է:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ/МГИМО) կողմից առաջարկվող կրթական ծրագրերը՝ կից: