Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև վարչապետը: Խոնարհում, մեծարանքի խոսքեր ու շնորհակալություն. մաեստրոյին ուղղված իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է՝ «այն արժեքը, որը Դուք ստեղծել եք, վերջին հարյուրամյակի մեր ամենահիշարժան և նշանավոր ձեռքբերումներից մեկն է»։ Չեքիջյանը վարչապետին գիրք է նվիրել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան