Շվեյցարիան դադարեցրել է զենքի արտահանումն ԱՄՆ՝ Իրանի շուրջ հակամարտության պատճառով՝ հայտարարել են երկրի իշխանությունները։
«Մարտի 20-ին Դաշնային խորհուրդը (կառավարությունը) ուսումնասիրել է չեզոքության սկզբունքի կիրառման հետևանքներն իրանական հակամարտության մեջ ներգրավված պետություններ արտահանումների վրա։ Հակամարտության ամբողջ ընթացքում չի թույլատրվում ռազմական տեխնիկայի արտահանումն Իրանի հետ միջազգային զինված հակամարտության մեջ ներգրավված երկրներ»,- ասվում է կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
Փաստաթղթում նշվում է, որ «ըստ չեզոքության սկզբունքի՝ ներկայումս ռազմական տեխնիկայի արտահանումն ԱՄՆ չի կարող թույլատրվել»։