Շվեյցարիայում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը: Շուրջ երեքուկես ժամ տևած հանդիպումը նվիրված է եղել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման որոնմանը և տնտեսական պատժամիջոցների վերացման հարցին:
Բանակցություններն անցել են անուղղակի ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանականը՝ հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։