Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը խորտակել կամ վնասել է իրանական առնվազն 120 ռազմանավ, իսկ Իրանի բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումները պակասել են 90%-ով։ ԱՄՆ պատերազմի նախարարի խոսքով՝ խոցել են 7000 թիրախ, հասնում են վճռական հաղթանակի՝ Վաշինգտոնի պայմաններով:
«Ամբողջ աշխարհը, Մերձավոր Արևելքը, Եվրոպայում մեր անշնորհակալ դաշնակիցները պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին», - ասել է Հեգսեթը։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ունեցած զինամթերքը սեփական, այլ ոչ Ուկրաինայի կարիքների համար: Ամերիկյան կողմը նաև նշում է, որ պատերազմի դադարեցման հստակ վերջնաժամկետ չեն սահմանել, այժմ կենտրոնացած են Իսլամական Հանրապետության բալիստիկ հրթիռները ոչնչացնելու և Պարսից ծոցի երկրների անվտանգությունն ապահովելու վրա:
Զուգահեռ Թեհրանից հայտարարել են՝ Իրանի հրթիռային ներուժը չի ոչնչացվել, շարունակում են հարվածները մեծ ինտենսիվությամբ: Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ նախազգուշացրել է, որ դեռ ամբողջ ուժով չեն հարվածել Իսրայելին:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան