Եվրոպական խորհրդարանի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման ճանապարհին այս պահին ամենալուրջ խոչընդոտը ԵՄ-ի և Վրաստանի միջև սառեցված քաղաքական երկխոսությունն է, և հույս հայտնել, որ գործընթացը կվերադառնա կառուցողական հուն: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք դա արել է վրացական կողմի հորդորո՞վ, վարչապետը նշեց.
«Վրացական կողմից խնդրանք կամ հորդոր չի եղել, բայց մյուս կողմից՝ մենք ընդհանուր օրակարգեր ունենք, և այդ օրակարգերի շուրջ աշխատում ենք, և իմ մտահոգությունն եմ բարձրաձայնել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, որովհետև իսկապես մենք մտահոգված ենք այդ իրավիճակով, որ կա ԵՄ-ի և Վրաստանի հարաբերություններում, և դա մեզ անհանգստացնում է»: