Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ երկրի հյուսիսային շրջանների հրետակոծությունից հետո հարվածներ է հասցրել Լիբանանում «Հըզբոլլահ» շիա կազմակերպության օբյեկտներին։
Բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հրթիռների որսման գործողություններին զուգահեռ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ է հասցնում կրակելու պատրաստ հրթիռային կայաններին և «Հըզբոլլահ»-ին պատկանող այլ ենթակառուցվածքային օբյեկտներին՝ Լիբանանի տարբեր հատվածներում։