Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի և ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ։
Կողմերը ողջունել են մայիսի 2-ից մեկնարկող Air Baltic ավիաընկերության կողմից մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները՝ նշելով դրանց կարևորությունը երկկողմ զբոսաշրջային այցելությունների, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության ապահովման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորություններն զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ չվերթների մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպումը։