Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել, ուստի Վոլոդիմիր Զելենսկին պետք է քայլեր ձեռնարկի: Հակառակ դեպքում, նա բաց կթողնի հնարավորությունը՝ ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու և պատերազմը դադարեցնելու հեռանկարի մասին լրագրողների հարցին։
Հիշեցնենք՝ Մոսկվան պատերազմը դադարեցնելու համար պահանջում է, որ ուկրաինական զորքերը դուրս բերվեն Դոնբասից, այդ թվում՝ ռուսական վերահսկողության տակ չգտնվող տարածքներից։ Կիևն անընդունելի է անվանել այս պահանջը, սակայն Զելենսկին չի բացառում տարածքային հարցով հանրաքվեի անցկացումը։
Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարություններով է հանդես եկել նաև Վոլոդիմիր Զելենսկին: Անդրադառնալով զիջումների անհրաժեշտության մասին լրագրողի հարցին՝ Ուկրաինայի նախագահը նշել է՝ ամերիկյան կողմից որոշ ազդանշաններ կան: