Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:
Չինաստանի պետական լրատվական գործակալության տվյալով՝ Վան Ին կարևորել է, որ 2026 թվականին Չինաստանն ու ԱՄՆ-ը շարժվեն դեպի փոխադարձ հարգանք: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում և նպաստել հարաբերությունների կայուն զարգացմանը:
«Եթե մենք հավատարիմ մնանք հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձության սկզբունքներին, մենք կկարողանանք լուծում գտնել երկուստեք հուզող խնդիրների վերացման համար և ճիշտ կառավարել մեր տարաձայնությունները»,- նշել է Չինաստանի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ապրիլին նախատեսվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան: