Գիտեմ, որ բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային և ուզում եմ նշել, որ նորացված կարգը հաստատված է, բժշկական կենտրոնները արդեն ունեն այդ նոր կարգը և մի քանի կետով ուզում եմ ներկայացնել, թե ինչ է փոխվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով պատմել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նախ ասեմ, որ բուժաշխատողների վարձատրության չափաքանակը փոխհատուցված գներում, այն ինչ մենք ներառել ենք, նվազագույնն է։ Այսինքն առնվազն այսքան պետք է բժշկական կենտրոնը նախատեսի բուժանձնակազմին վարձատրելու համար։
Հաջորդիվ ասեմ, որ կար այնտեղ մի կետ, որը մտավախություն էր առաջացրել, որ այս նորմատիվներից ավելի բարձր վարձատրություն տալու համար պետք է ինչ-որ համաձայնություններ վերցնել հիմնադրամից։ Նշեմ, որ այդ կետը դուրս է եկել և բժշկական կենտրոնում, ինչպես որ ես իմ խոսքում մի քանի անգամ նշել եմ, վարձատրությունը իրականացվելու է առնվազն մեր սահմանված չափաքանակներից ավել։ Այսինքն՝ չի կարող դրանից ավելի նվազ սահմանվել։ Բացի դրանից ուզում եմ ասել, որ այս նվազագույն չափաքանակներն էլ վերանայվել են և մի քանի օրինակներով ներկայացնեմ թե ինչպես։
Նախորդիվ նախագծային տարբերակում վիրաբուժական ծառայությունների մասով նախատեսվում էր նվազագույնը 30%-ը ուղղել բուժանձնակազմին։ Հիմա դարձել է 35։ Անեսթեզիոլոգիական ծառայությունը 5 էր, հիմա դարձել է 8։ Հաջորդիվ ներկայացնեմ նորմալ ծնունդներ և բարդացած ծնունդները 30-ից դարձել է 35»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։