ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է The Wall Street Journal-ի հրապարակումը՝ ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը Մերձավոր Արևելք տեղափոխելու մասին:
«Պենտագոնը երկրորդ ավիակիրն է պատրաստում Մերձավոր Արևելք ուղարկելու համար»,- նշել է Թրամփը:
Դա տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո։