Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև ավելի քան 300 անօդաչու թռչող սարք՝ հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ թիրախում են հայտնվել Կիևը, Օդեսան, Զապորոժիեն և այլ շրջաններ:
«Մեր ՀՕՊ ուժերը ոչնչացրել են զգալի թվով հրթիռներ և ԱԹՍ-ներ։ Այս հարվածից մեկ օր առաջ համապատասխան սարքավորումներ էինք ստացել: Դա օգնել է մեղմել վնասը»,- հավելել է Զելենսկին։
Ուկրաինայում սուր է էլեկտրա և ջրամատակարարման հարցը: Տեղական ԶԼՄ-ները գրում են որ ռուսական հարվածների և էլեկտրականության անջատումների պատճառով Կիևի բնակիչները թաքնվել են մետրոյի կայարաններում: Ավելի վաղ՝ մայրաքաղաքային իշխանությունը կոչ էր արել բնակիչներին հնարավորության դեպքում հեռանալ Կիևից:
Զելենսկին նաև տեղեկացրել է, որ դեռևս չի պատրաստվում մեկնել Դավոս՝ Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ հաշվի առնելով ռուսական հարվածների պատճառով Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակը:
«Բայց ամեն ինչ կարող է փոխվել, եթե նախադրայլներ հայտնվեն Դավոսում Ուկրաինայի բարգավաճման ծրագրի և անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի ստորագրման համար, որոնք Ուկրաինան բանակցում է Միացյալ Նահանգների հետ։